Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգությունը» միացավ ՀՅԴ-ի միասնական պլատֆորմին

Դեկտեմբեր 06,2012 15:30

«Ես, որպես մեկնարկային փաստաթուղթ, ընդունում եմ ամբողջովին այս յոթ կետերը։ Իհարկե, ժամանակի ընթացքում այդ կետերը պետք է բացվեն, և նախագահի յուրաքանչյուր թեկնածու, և որ կարևորն է, վարչապետի յուրաքանչյուր թեկնածու պետք է բացի այս յոթ կետերը»,- այսօր ՀՅԴ-ի կազմակերպած համաժողովի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն այսօր նախագահական ընտրությունների հանրային պլատֆորմի հասարակական քննարկում էր կազմակերպել: Իբրեւ պլատֆորմի հիմք նշվում են ՀՅԴ-ի նախապես հրապարակած յոթ կետերը, որոնք արդեն իսկ խորհրդարանական ուժերի հետ կոնսուլտացիաների փուլ են անցել:

«Դե յուրե, ազգային պետություն ունենալու ճանապարհին, դաշնակցության այս նախաձեռնությունը, քաղաքացիական օրակարգ սահմանելու հրամայականը համարում եմ բեկումային և խոստումնալից»,- հավելեց «Ժառանգության» առաջնորդը: Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է, որ մենք կարող ենք «ի հեճուկս մեզ՝ քսան տարվա ընթացքում վերջապես ունենալ  մի պետություն, որը պատկանում է յուրաքանչյուրիս»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31