«Սպիտակի երկրաշարժը չի համարվում ուժեղ սեյսմիկ իրադարձություններից մեկը, այդպիսի երկրաշարժեր աշխարհում գրեթե միշտ լինում են»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության Հյուսիսային ծառայության տնօրեն, ակադեմիկոս Սերգեյ Նազարեթյանը:
Նրա պնդմամբ՝ նյութական կորուստները շատ «համեստ» գնահատվեցին՝ 12 միլիարդ ամերիկյան դոլար: Ողբերգության հիմնական պատճառները մի քանիսն էին: Սեյսմիկ պաշտպանության բոլոր օղակներում կային լուրջ բացթողումներ եւ սխալներ.
«Զինվորական շինարար ինժեներները բացահայտեցին փլուզված շենքերի պատճառները: Համարյա բոլոր տիպարային շենքերը թերություններով էին նախագծված՝ ցածր էր շինարարության որակը: Բնակչությունն ու իշխանությունը անպատրաստ էին նման դրությանը, իրավիճակը անկառավարելի էր, ոչ մեկը չկարողացավ արագ վերահսկել»:
Բանախոսն ասաց, որ այդ պատճառով էլ ստեղծվեց Արտակարգ իրավիճակների վարչությունը, որտեղ դրվեցին աշխատանքներ ու մշակված պլաններ.
Կարդացեք նաև
«Կարեւոր է երկրաշարժերի կանխատեսումը: Մասնագետները փորձում են փաստացի տվյալներից ելնելով կանխատեսել երկրաշարժերը: Վտանգի նոր մակարդակին համապատասխան՝ շենքերը պետք է վնասազերծվեն: Երկրաշարժի ժամանակ խոցելի են հատկապես դպրոցների շենքերը»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ