Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Չաուշի 14/3 շենքի բնակիչներ. «Դատախազը տառապում է ամենակարողության սինդրոմով՚» (ֆոտոշարք)

Դեկտեմբեր 06,2012 14:50

Այսօր առավոտյան  նախագահականի մոտ հավաքված մի քանի տասնյակ  քաղաքացիների պահանջը մեկն էր՝ «տոկոսչիների» ձեռքից վերցնել եւ վերադարձնել իրենց բնակարանները:

Հավաքվածների պնդմամբ՝ իրենք սպառել են իրենց բնակարանները հետ ստանալու բոլոր հնարավորությունները, բայց դեռ հույս ունեն, որ երկրի նախագահի միջնորդությամբ իրենց բնակարանային խնդիրը կլուծվի:

«Չորս տարի ա, ինչ էս քաշքշուկի մեջ ենք: Մենք մեր բնակարանների համար վճարել ենք, կոպեկ առ կոպեկ փողը տվել ենք, բայց պարզվում ա, որ մենք մեր բնակարանների տերը չե՞նք. Էդ ո՞նց եղավ»,-բողոքում է Աջափնյակի Գեւորգ Չաուշի 14/3 շենքի բնակիչներից մեկը:

«Սաղ կյանքս ուսուցիչ եմ աշխատել, ուզեցել եմ, որ օջախ ունենամ իմ էրեխեքի, իմ թոռների համար, փող եմ հավաքել, տուն եմ առել, իսկ էսօր մատնվել եմ էս վիճակին»,- ասում է նույն շենքի բնակիչ, նախկին ուսուցիչ Ալեքսանդր Զուռնաչյանը ու ստեղծված իրավիճակի համար մեղադրում է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ամուսնուն՝ Դավիթ Բեգլարյանին:

Ալեքսանդր Զուռնաչյանի պնդմամբ՝ Դավիթ Բեգլարյանը 5 տոկոսով 300 հազար դոլար է տվել եւ 14 բնակարան՝ որպես գրավ, վերցրել է այդ գումարի դիմաց նույն շենքից, սակայն այդ բնակարանների համար իրենք՝ բնակիչները, նախօրոք վճարած են եղել:

«Հերմինե Նաղդալյանը թող բարեգործություն չանի, թող մարդկանց տները հետ բաժանի, ամբողջ ժողովրդին խամաճիկի նման խաղացնում ա: Ինքն էլ ա չէ՞ մայր, ի՞նչ ա իրա էրեխեքը հաց են ուտում, մերը` պատի ծակի՞ց էն դուրս եկե՞լ»,-վրդովված նշեց բնակարանը կորցրած մեկ այլ բնակիչ:

Հավաքվածները դժգոհում էին նաեւ դատական գործի երկարաձգումից ու դատախազության համակարգի աշխատակիցների անպատշաճ աշխատանքից:

«Մեզ համար անընդունելի է այն փաստը, որ դատախազության որոշ աշխատակիցներ ոչ թե հենվում են իրավական նորմերի ու գործող օրենքների վրա, այլ՝ գործում են ծանոթ-բարեկամ սկզբունքով: Որոշ դատախազներ կարծում են, թե ամենակարող են ու տառապում են ամենակարողության սինդրոմով»,-լրագրողների հետ զրույցում ընդգծեց «Նորաշեն» հ/կ-ի անդամ Արտյոմ Համբարձումյանը:

Հիշեցնենք, որ տվյալ գործով դատական քննությունն անցնում է Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

 Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31