Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտյանի «Բժշկարանը»

Դեկտեմբեր 06,2012 14:34

Լույս է տեսել բուսաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Աշոտ Աշոտյանի «Բժշկարան» գիրքը, որտեղ մատչելիորեն ներկայացված են բնակչության շրջանում հաճախ հանդիպող հիվանդությունների ընդհանուր նկարագիրը, դրանց բուժումը դեղաբույսերով: Գիրքը նախատեսված է բուսաբուժությամբ զբաղվող բժիշկների եւ ընթերցողների լայն շրջանակի համար: Հեղինակը գրքի շապիկին նաեւ զգուշացնում է՝ գիրքը ինքնաբուժման ձեռնարկ չէ, բուժում սկսելուց առաջ հարկ է խորհրդակցել բժշկի հետ: «Բժշկարանը» ինքնատիպ բնաբան ունի՝ վերցրած Ամիրդովլաթ Ամասիացուց. «Եղիր հետեւող իմաստության հետ./ Եթե չուսանիս, բժիշկ ես անգետ,/Լինիս դու գիտուն, արա բանիս պետ./ Գրոցս անունն է Անգիտաց անպետ»:

Աշոտ Աշոտյանը նշում է, որ դեղաբույսերի կիրառությունն ունի հազարամյակների պատմություն. «Ժողովրդական բժշկությունը գիտական բժշկության համար անսպառ աղբյուր է, որը ձգտում է կիրառել ժողովրդի դարավոր փորձը՝ վերցնելով նրանից արժեքավորն ու հեռանկարայինը…»: «Բժշկարանից» կարելի է տեղեկանալ շնչառական, սիրտանոթային, մարսողության, միզասեռական, նյարդային համակարգերի, անոթային, գինեկոլոգիական եւ այլ հիվանդությունների բուժման մասին:

Սեփ. լր.

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՏԱԹԵՎ says:

    ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ ԵՄ ԳՏՆԵԼ ԱՇՈՏ ԱՇՈՏՅԱՆԻՆ, ԿՏՐԱՄԱԴՐԵՔ ԻՆՁ ՆՐԱ ՏՎՅԱԼՆԵՐԸ

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31