Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիի նախկին քաղաքապետի դստեր փեսացուի սպանության գործն ուղարկվել է դատարան

Դեկտեմբեր 06,2012 14:12

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունն ավարտել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու Կարեն Եսայանի սպանության գործով նախաքննությունը, իսկ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունն ու գործն ուղարկել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Ըստ մեղադրական եզրակացության, 1983թ. ծնված Հարություն Սարգսյանը, ով համակրել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դուստր Մանյա Ղուկասյանին և ցանկացել է ամուսնանալ նրա հետ, սակայն աղջկա հարազատների կողմից մերժվել է: 2012թ. մարտի վերջերին՝ տեղեկանալով, որ Մանյա Ղուկասյանը 2012թ. ապրիլի 12-ին նշանադրվելու է Կարեն Եսայանի հետ՝ Հ. Սարգսյանն, ըստ մեղադրանքի «խանդի հողի վրա, նրանց նշանադրությունը խափանելու, միաժամանակ աղջկա հորից վրեժխնդիր լինելու նպատակով, պլանավորել և սպանել է Կարեն Եսայանին»:

Հ. Սարգսյանը մեղադրվում է նաև 2011թ. ընթացքում առանց պետական գրանցման ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մեջ` 2010-2011թ.թ. ընթացքում տարբեր անձանց անուններով ՀՀ տարածք է ներմուծել 4.897.588 ՀՀ դրամ մաքսային արժեքով թվով երեք ավտոմեքենա, դրանք 10.625.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով իրացրել է տարբեր անձանց, որի արդյունքում ստացված համախառն եկամուտը հարկային հաշվառումից դուրս է մնացել, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 768.194 ՀՀ դրամի զգալի վնաս` եկամտահարկ` 471.904 ՀՀ դրամ և պարտադիր սոցիալական ապահովագրության վճար` 296.290 ՀՀ դրամ:

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31