ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը չորեքշաբթի օրը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆին: Գրում է «Ասպարեզ» թերթը:
Հանդիպման ժամանակ քննարկվել է Կովկասում տեղի ունեցող վերջին զարգացումները և ԱՄՆ-ի ներգրավվածության կարևորությունը ԼՂՀ զարգացման գործում: Որպես պետական արտաքին հատկացումների հարցերով ենթահանձնաժողովի անդամ, Շիֆը առաջ է քաշել ԼՂՀ-ում մարդասիրական և զարգացման աջակցությունը ավելացման հարցը, ինչի համար Կարեն Միրզոյանը շնորհակալություն է հայտնել:
«Հիանալի էր հանդիպել արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի հետ և լսել Արցախի տնտեսական և անվտանգության հարցերի հետ կապված նրա տեսակետները, – ասել է Շիֆը, – ես նրան տեղեկացրի տնտեսական աջակցության իմ ջանքերի մասին, որը 2013թ. բյուջեով կկազմի 2-5 միլիոն դոլար: Մենք նաև քննարկել ենք Ռամիլ Սաֆարովի սարսափելի էքստրադիցիայի և ազատ արձակման հարցը, և նրա ազդեցությունը տարածաշրջանի հակամարտության խաղաղ կարգավորման վրա»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ