Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկրաշարժի ժամանակը չի երեւում». Հրաչյա Պետրոսյան

Դեկտեմբեր 06,2012 13:55

«Սպիտակի աղետալի երկրաշարժից անցել է 24 տարի: Մենք ապրում ենք սեյսմակայուն գոտում, որը ամեն տարի մեզ մոտեցնում է հաջորդ ուժեղ երկրաշարժին: Դա բնածին երեւույթ է, որից չենք կարող խուսափել: Պետք է ամեն ինչ անել՝ սեյսմիկ ռիսկը նվազեցնելու համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը:

Նրա համոզմամբ՝ այսօր կառուցվում են ավելի որակյալ շենքեր, կազմակերպվում են քննարկումներ եւ հանդիպումներ, որպեսզի ազգաբնակչությունը իրազեկված լինի.

«Այս բոլորը սեյսմիկ ռիսկի նվազեցման կարեւոր բաղադրիչներից են: Երկրաշարժի ժամանակը չի երեւում, նրա կանխատեսումը ունի երկարաժամկետ ու կարճաժամկետ բնույթ, եթե կարողանանք կանխատեսել երկրաշարժը, ապա կունենանք քիչ մարդկային զոհեր»:

Բանախոսի պնդմամբ, Գյումրի քաղաքում այսօր կառուցվում են որակյալ շենքեր, որտեղ մարդիկ ապրում են.

«Երկրաշարժի ժամանակ  բազմաթիվ շենքեր փլուզվեցին, մի մասն էլ վերացման էր ենթակա: Այն, ինչ պետք է քանդեինք՝ քանդել ենք: Օրենսդրական դաշտը մշակվում եւ լրացվում է, սակայն բավարար ֆինանսավորում չունենալու պատճառով քայլերը դեռ շարունակվում են»:

Հրաչյա Պետրոսյանը կարծում է, որ կառավարությունը մտահոգ է այս հարցերով, սակայն օգնության համար դիմում ենք ասիական զարգացման կենտրոնին, սփյուռքահայ խոշոր կազմակերպություններին, ճապոնական կառավարությանը, նրանք աջակցում են թե ֆինանսապես, թե տեխնիկապես:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31