«Ինչո՞ւ ուրիշի անվան հետ չեն կապում, եթե չի եղել ծեծ»,- այսօր լրագրողների հետ զրույցում այս հարցին Մհեր Սեդրակյանը պատասխանեց. «Դե միշտ որակով մարդուն են ուզում վնասեն»:
Նա վստահեցրեց, որ չգիտի, թե ինչու են իր անվան հետ կապում դա. «Ես չգիտեմ՝ իրենց հարցրեք՝ կասեն, հո ես Վանգան չեմ»:
Հարցին, իսկ գուցե ինչ-որ մեկին խանգարո՞ւմ եք ամեն դեպքում՝ նա պատասխանեց. «Ես չգիտեմ ում եմ խանգարում,, բայց ամեն դեպքում ձեր մեջ ման արեք: Դուք ինքներդ ավելի լավ գիտեք՝ ով է պատվեր կատարում: Ձեզ պատվիրում են, դուք էլ պատվերը կատարում եք: Մեկը ասում ա, զակազ ա տալիս, դուք էլ անում եք, էդ ո՞վ չի հասկանում»: Լրագրողների դիտարկմանը, որ վիրավորում եք մեզ՝ Մհեր Սեդրակյանը հակադարձեց. «Բա դուք մեզ ինչքա՞ն եք վիրավորում»:
Մենք հետաքրքրվեցինք, թե կոնկրետ ո՞ւմ է կասկածում՝ նա վստահեցրեց, որ լրագրողներին, քանի որ նրանց ձեռ է տալիս իրեն վնասելը: Անուններ նա չտվեց. «Ես ոչ մեկին լավությունից բացի, վատություն չեմ անում: Վատ մարդիկ ձեր մեջ են: Ձեր մեջ կան լավն էլ, բայց շատ վատն էլ կա՝ ե՛ւ անորակ, ե՛ւ սուտ գրող»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ