Իսրայելի Էյլաթ քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի 20 եւ 23 տարեկանների առաջնությունում 20 տարեկանների պայքարին մասնակցող հայաստանցի 94 կգ քաշային Միքայել Միքայելյանը, հանդես գալով «B» խմբում, քիչ առաջ գրավեց առաջին տեղը:
Միքայելը պոկում վարժությունն սկսեց անվստահ: Երկու անգամ ձախողելով 145 կիլոգրամանոց մոտեցումը՝ երրորդում նա պատվիրեց 150 կգ եւ բարձրացրեց այն՝ ցույց տալով երրորդ արդյունքը: Հայաստանցի ծանրորդն անհամեմատ հաջող հանդես եկավ հրում վարժությունում: Սկսելով 182 կգ-ից՝ երկրորդ մոտեցմամբ նա բարձրացրեց նաեւ 190 կիլոգրամը՝ իր համար ապահովելով խմբում առաջին տեղը: Ցավոք, դրանից հետո 195 կիլոբրամը չենթարկվեց նրա կամքին եւ երկամարտի 340 կիլոգրամով նա դժվար թե կարողանա ուժեղագույնների պայքարի ավարտից հետո մրցանակային տեղի հավակնել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ