Այսօր Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի շենքի առջեւ «Մարտի 1» -ի զոհերի հարազատները բողոքի ակցիա անցկացրեցին՝ պահանջելով շրջանառությունից հանել պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի համահեղինակած Հայոց պատմության դասագիրքը:
«Թող գրեն ճիշտը, ինչ տեղի է ունեցել: Գործը դեռ քննության մեջ է, իրենք հայոց պատմությո՞ւն են գրում: Գոռն ունի երկու երեխա, այդ երեխաները սովորելու են պետհամալսարանում, ինչ է, Գոռի տղան պետք է կարդա՞, որ հայրը զենքով կռվել է պետության դեմ, ամոթ է, թող անհարմար զգան մեր պատմաբանները: Այսպիսի պատմություն չեն կերտում, թող բերեն ապացուցեն, որ որդուս ձեռքին զենք է եղել»,- ասաց «Մարտի 1-ի» զոհ Գոռ Քլոյանի մայրը՝ Ազատուհի Քլոյանը:
Մանրամասները՝ շուտով
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ