Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ պետք է գիտակցի ՀՀ նախագահը՝ ըստ Ռուստամյանի

Դեկտեմբեր 06,2012 13:39

«Միայն ներկուսակցական քննարկումների եւ կուլիսային պայմանավորվածությունների արդյունքում չի կարելի հաջողության հասնել նախագահական ընտրություններում»,- ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը՝ բացելով «Միասնական օրակարգ՝ նախագահական ընտրություններ» համաժողովը: Նա հիշեցրեց, որ ՀՅԴ-ն քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաների փուլ արդեն անցել է որոշ կուսակցությունների հետ, այժմ կարեւորում է արտախորհրդարանական ուժերի եւ հասարակական սեկտորի կարծիքը:

Արսեն Համբարձումյանն ասաց, որ ՀՅԴ-ն պատրաստ է ստանձնել պատասխանատվության իր բաժինը, հիմա խոսքը մնում է մյուս ուժերին:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն իր ելույթում նույնպես նկատեց, որ Հայաստանի հաջողության միակ  գրավականը քաղաքական ուժերի համախմբումն է: «Հայաստանի նախագահը պետք է կասեցնի այս կործանարար ընթացքը»,- հայտարարեց Ռուստամյանը, ընդգծելով, որ պետք է վերջ դրվի անձը, կուսակցությունը եւ պետությունը նույնականացնելու իրողությանը:

Ռուստամյանը նաեւ ասաց, որ ի վերջո պետք է վերջ տրվի անձերին համեմատելու արատավոր երեւույթին եւ համախմբումը կայացնել գաղափարների շուրջ:

Համաժողովին ներկա են ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, «Ժառանգության» եւ ԱԻՄ-ի ներկայացուցիչները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31