Լրահոս
Օրվա լրահոսը

Դօրիան. Մեր տոները հաճախ եկեղեցի ու գերեզման գնալու կամ ուտելու հետ են ասոցացվում

Դեկտեմբեր 06,2012 12:56

Aravot.am-ը հայ ժամանակակից գրող, բլոգեր Դօրիանից հետաքրքրվեց՝ ինչ ակնկալիքներ ունի  գալիք՝ ըստ Արեւելյան աստղացույցի Օձի տարուց:

«Գալիք տարուց ունեցածս ակնկալիքների վրա օձն առանձնապես չի ազդում։ Բնականաբար նախագծեր ունեմ (անձնական ու մասնագիտական), որոնց ընթացք տալուն ու իրականացնելուն եմ սպասում։ Այն էլ նոր տարվա գործոնն էստեղ երկրորդական է, պարզապես ժամանակի գործոնն է առկա․․․»,-ասաց Դօրիանը:

Նա  նշեց, որ հորոսկոպներին չի հավատում. «Կյանքիս 24 տարիների ընթացքում հասցրել եմ ուսումնասիրել բնության՝ իմ վրա ունեցած ազդեցությունը, որոշակի օրինաչափությամբ կրկնվող շրջափուլերն ու այլն։ Գիտեմ, թե որ ամիսն եմ ավելի շատ աշխատում, երբ է լավ ստացվում չափածոն, երբ արձակը, երբ անձնական կյանքում փոփոխություններ կատարելը, բայց որ դա Կշեռքի կամ Երկվորյակների ձեռքի գործն է՝ չեմ հավատում։ Պայմանական տոներին էլ առանձնապես նշանակություն չեմ տալիս, քանի որ հաճախ եմ սովորական օրերին փոքրիկ տոներ կազմակերպում ու կարծում եմ, որ տոնի համար օրացույցներ չեն պետք՝ հոգեվիճակ է պետք, ուրախ (նաև անհոգ) լինելու ուժ։ Ցավոք, մեր տեղական տոները հաճախ եկեղեցի ու գերեզման գնալու կամ ուտելու հետ են ասոցացվում։ Այդ պատճառով էլ մանկուց սիրել եմ Ամանորը, երբ կարելի է տանը փուչիկներ լցնել, պատերին փայլեր կապել, վառել գույնզգույն լույսեր․․․ նախ և առաջ ստեղծել ոչ առօրյա մթնորոլտ, լիցքաթափվել։ Ամենակարևորն ինձ համար անձեռոցիկներն են՝  ինձ դուր է գալիս, որ ամանորին բոլորը գունավոր անձեռոցիկներ ունեն»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31