Կառավարությունն այսօրվա նիստում, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածով, որոշում կայացրեց առաջարկել ՀՀ Ազգային ժողովի նախագահին 2012թ. դեկտեմբերի 17-ին` ժամը 12:00-ին գումարել ԱԺ արտահերթ նստաշրջան՝ մի շարք օրինագծեր երկրորդ ընթերցմամբ, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկելու և քվեարկություն կազմակերպելու համար:
Մասնավորապես կառավարությունն առաջարկում է արտահերթ նիստի օրակարգում ներառել հետևյալ օրենքի նախագծերը՝ «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2010թ. ապրիլի 27-ի ՀՕ-54-Ն օրենքը չեղյալ ճանաչելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2010 թվականի ապրիլի 27-ի ՀՕ-55-Ն օրենքը չեղյալ ճանաչելու մասին», «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», ինչպես նաև «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Շրջանառության հարկի մասին», «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների արտոնություններ սահմանելու մասին», «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», Ընդերքի մաuին» ՀՀ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Հայաuտանի Հանրապետության 2013-2015 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաuտատելու մաuին»: