Հատված ՀՀՇ անդամ, ՀՀ Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանի հետ հարցազրույցից:
– Ըստ Ձեզ՝ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը կառաջադրվի՞, թե՞ ոչ:
– Ես գուշակ չեմ և չեմ կարող ասել, թե ում մտքին ինչ կա։ Մեկն ասում է՝ «այդ մասին՝ հաջորդ դասին», մյուսն ասում է՝ «կգնամ, կգամ՝ նոր կասեմ», ճղճիմ խաղեր են։ Այս առումով Լևոն Տեր-Պետրոսյանի կեցվածքն ամենաշահեկանն է, որովհետև ընդհանրապես ոչինչ չի ասում։ Ավելի լավ է լռել, քան
Կարդացեք նաև
հիմարություններ դուրս տալ։
Ո՞րն է իմ առաջարկը, ավելի ճիշտ՝ ցանկությունը։ Իմ ցանկությունը հետևյալն է. թող ոչ ոք չառաջադրվի, թող իրենց «ֆավորիտը» ոնց ուզում է՝ ընտրվի (ինչպե՞ս է նա ընտրվում, նրա ընտրազանգվածը պետական ռեսուրսն է՝ 10-20 տոկոս, և իր «շոբլիկները»՝ կողքին կանգնած մարդիկ, ովքեր սնվում են պետական կաթսայից): Եթե ինչ-որ մեկը դրեց իր թեկնածությունը նրա դեմ, միևնույն է, կեղծիքներով հաղթելու է, որովհետև նրա կարգվելը ձեռնտու է և՛ ամերիկացիներին, և՛ ռուսներին, և՛ եվրոպացիներին՝ նրա դեմ կոմպրոմատ ունեն։ Նրանցից ոչ մեկին անկախ անձնավորությունը ձեռնտու չէ։ Այնպիսի «բանանա-ծիրանային» երկրներում, ինչպիսին Հայաստանն է, իշխանափոխություն կարող է լինել երեք դեպքում, առաջինը՝ տնտեսական լիակատար կոլապսի դեպքում, ինչի ժամանակ հանրությունը վերջապես ոտքի կկանգնի։ Երկրորդը՝ պատերազմի դեպքում, եթե գործող նախագահը փորձի դիկտատորական կարգեր սահմանել՝ պատերազմի պատրվակի տակ, այդ դեպքում կարող է ներքին ըմբոստություն լինել։ Երրորդը, եթե երեք միջազգային ուժերը որոշեն, որ՝ վե՛րջ, Հայաստանում պետք է նորմալ ընտրություններ լինեն, և մեզ ընդունեն իրենց ընտանիք։ Դա հիմնականում վերաբերում է Եվրոպային, քանի որ ռուսները երբեք չեն գնա այդ քայլին։
Մենք ունենք միասնական ընդդիմություն, համենայնդեպս՝ խոսքերով, գործով՝ դեռևս չեմ նկատել։ Միասնական ընդդիմության մեջ ընդգրկվել են ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, Դաշնակցությունը, «Ժառանգությունը» և «Ազատ դեմոկրատները», որոնք ուզում են՝ փոփոխություն լինի, նորմալ երկիր դառնանք, և այլն, առայժմ՝ խոսքերով, շուտով կտեսնենք՝ խոսքը գո՞րծ է, թե՞ ոչ։ Նրանք ունեն տեղեր ընտրական հանձնաժողովներում, և կարող են վերահսկել։ Որպես օրինակ՝ կարող եմ բերել 2005 թ. Սահմանադրության հանրաքվեի հանրության լիակատար բոյկոտը՝ մի տարբերությամբ, որ այն ժամանակ ընդդիմություն չկար, ու վերահսկելն անհնար էր։ Այսօր կա իրական ընդդիմություն՝ նաև ներկայացված խորհրդարանում։ Թող հսկեն և տան ընտրությունների իրական թվերը։ Եթե Սերժ Սարգսյանը միայնակ դնի, ուրիշ ոչ ոք չդնի… էպոսագետը թող դնի, մարքսիստը, ոչինչ, դրանք զրո են։ Սերժ Սարգսյանը շատ կուզենա, որ Ծառուկյանը դնի իր թեկնածությունը, և համոզում է նրան, որ դնի իր թեկնածությունը, ինչպե՞ս չեք հասկանում։
– Այսինքն՝ Ծառուկյանը իշխանության համար ցանկալի ընդդիմությո՞ւն է։
– Իհարկե, ինչո՞ւ են ուռեցնում այդ փուչիկը, ասում են՝ դու 500 հազար ձայն ունես, որպեսզի ինքը հաղթի ոչ թե «ճ» դասի ինչ-որ մի թեկնածուի, այլ ուժեղ մրցակցի, որպեսզի լեգիտիմացնի իր ընտրությունը։
– Ձեր տեսակետն ունի շատ լուրջ ընդդիմախոսներ, ովքեր համոզված են, որ ԲՀԿ–ի հեղինակությունն այնքան մեծ է, որ իշխանությունն ամենևին չէր ցանկանա նման մրցակից ունենալ, այսինքն՝ «ինչո՞ւ նա պետք է այդպիսի մրցակից իր գլխին սարքեր»:
– (Ծիծաղում է.- Ա.Ս.): Ինքը կսարքի, ինքն էլ կկեղծի և կգա համաձայնության՝ 60/40 տոկոս հարաբերությամբ, «ապեր ջան, 40 տոկոսը՝ քեզ, մյուս դասին՝ 2018 թվին, դու կլինես»։ Այդ պատճառով՝ կարծում եմ՝ Ծառուկյանը շատ անհարմար վիճակում կհայտնվի, եթե դնի իր թեկնածությունը։
Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանին հիմա խորհուրդ չեմ տա առաջադրել իր թեկնածությունը։ Այն երաշխիքը չկա, որ այս ժողովուրդը պատրաստ է իշխանափոխության։ Եթե մարդիկ 5000 դրամով ծախվում են, դա վատ կյանքից է գալիս։ Վստահ չեմ, որ այս սերիալ, ֆուտբոլ ու տաշի-տուշի նայող ժողովուրդն այս ցածրորակ վիճակով կարող է դա անել։ Այստեղ լուրջ փոփոխություններ են պետք, իսկ լուրջ փոփոխություն ոչ ոք չի ուզում անել, սրանք չեն ուզում, իրենք իրենց կենցաղն են ապահովում։
Այնպես որ, կարծում եմ՝ Սերժ Սարգսյանին պետք է միայնակ թողնել, թող մի
Արամ ՍԱՐԳՍՅԱՆ
«168 ժամ»