Այսօր ԱԺ նիստում քվեարկության դրվեց ՀԱԿ-ի հակամենաշնորհային գործունեության վերաբերյալ ծրագիր ընդունելու մասին հարցը: ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը մինչ քվեարկությունը հայտարարեց, որ մանրամասն ուսումնասիրելով օրինագծի դրույթները՝ պարզել են. «Կոնկրետ սուպերմարկետների մասով համահունչ են մեր սկզբունքային առաջադրումներին, որոնք ներկայացրել ենք մեր ծրագրում»: Նա առաջարկեց 4 ամսով հետաձգել, որ կողմ քվեարկեն. «Այլապես այս տեսքով ներկայացնելու դեպքում մենք դեմ ենք լինելու»:
Այդուամենայնիվ, քվեարկությունը կայացավ՝ առանց անդրադառնալու ՕԵԿ-ի առաջարկին: Այն չընդունվեց, քանի որ միայն 36 պատգամավոր կողմ քվեարկեցին, 61-ը՝ դեմ:
Ընդունվեց նաեւ «Շահումով խաղերի ու խաղատների մասին օրինագիծը»՝ 90 կողմ, 12 դեմ եւ 1 ձեռնպահ քվեարկությամբ:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ