Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքական լոբբին ուժեղանում է

Դեկտեմբեր 06,2012 11:58

Aravot.am-ն արդեն տեղեկացրել է, որ Ֆրանսիայի Սենատի հրավերով հայ խորհրդարանականները՝ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամները եղել են Ֆրանսիայում եւ մի շարք հանդիպումներ ու քննարկումներ են ունեցել: Այսօր, «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում, խմբի անդամ Մհեր Շահգելդյանը վերապատմեց այցի մանրամասները, իր տպավորությունները փոխանցեց հայկական եւ ադրբեջանական լոբբիստական կառույցների գործունեությունից:

Ավանդաբար, հայկական լոբբիստական կառույցները աշխարհում մշտապես համարվել են բավականին ուժեղ, անգամ հրեական եւ հունական լոբբիստների հետ են հավասարեցվել: սակայն, ըստ բանախոսի, աշխարհն այսօր փոխվել եւ փոխվում է: Ֆրանսիայի շատ բնակավայրերում, որոնք ժամանակին համարվում էին հայաբնակ, այսօր բնակչության գերակշռող մասը թուրքական արմատներով են: Ինչը, բնականաբար, իր ազդեցությունը թողնում է, մանավանդ, որ ակումբներ, որոնց միջոցով բավականին մեծ գումարներ են տրամադրվում հասարակական կառույցների գործունեության համար: Շահգելդյանի կարծիքով, լոբբիստական գործունեությունը, մեծ հաշվով, ՀՀ-ի խնդիրը չէ, բայց առաջացել է մի իրավիճակ, երբ դա արդեն ստրատեգիական խնդիր է ու պետք է համատեղ մտածել, ծրագրեր կազմել:

Վերջերս Հայաստանում տեղի ունեցած Հայերի համաշխարհային կոնգրեսի համագումարի ժամանակ, կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը նման հարց բարձրացրել է: Շահգելդյանի կարծիքով, ժամանակն է, այդ ուղղությամբ գործնական քայլերի անցնելու:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31