Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ ղեկավարությունը հանդիպումներ է ունենում Բրյուսելում

Դեկտեմբեր 06,2012 11:52

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, արխիվ

«Չէի կապի այս այցը նախագահական ընտրությունների հետ», – «Ազատություն» ռադիոկայանին ասաց Վարդան Օսկանյանը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար, կարծում եմ, ճիշտ ժամանակն էր հանդիպումներ ունենալ եվրոպացի խորհրդարանականների եւ պաշտոնյաների հետ», –  «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով ԲՀԿ-ի պատվիրակության բրյուսելյան այցը` ասաց Հայաստանի նախկին արտգործնախարար, կուսակցության անդամ Վարդան Օսկանյանը։

«Վերջ ի վերջո, ԲՀԿ-ն միշտ ներկայացված է եղել տարբեր եվրոպական պատվիրակություններում», – նշեց նա։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպե՞ս կանդրադառնան ԲՀԿ-ի եվրոպական հանդիպումները նախագահական ընտրություններին մասնակցելու հարցում կուսակցության դիրքորոշման վրա, Օսկանյանը պատասխանեց. – «Չէի կապի այս այցը նախագահական ընտրությունների հետ։ Անկախ` այս այցը լիներ թե չէ, վերջ ի վերջո, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն պետք է աներ։ Բնականաբար, այդ հայտարարությունը Երեւանում կլինի, եւ այս այցը որեւէ ձեւով չի որոշելու այդ հայտարարության էությունը»։

«Բնականաբար, կուսակցությունը լավ կլինի ներկայանա իր թեկնածուով` կուսակցության առաջնորդով, այդ որոշումը վերջնական այս մի քանի օրերի ընթացքում արդեն կկայացվի։ Ինչպիսին կլինի այդ որոշումը` ժողովուրդը կիմանա դրա մասին` կարծում եմ, որ եկող շաբաթվա ընթացքում։ Ուղղակի ժամկետները մոտենում են, մոտ ապագայում, միգուցե` եկող շաբաթվա մեջ արդեն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախագահական ընտրություններին մասնակցության իր վերջնական դիրքորոշումը կհայտնի», – ասաց Վարդան Օսկանյանը։

Իսկ թե քննարկվե՞լ է արդյոք տվյալ հարցը Եվրախորհրդարանում ԲՀԿ-ի պատվիրակության ունեցած հանդիպումների ընթացքում եւ քննարկվե՞լու է այն նաեւ Եվրամիության ընդլայնման եւ հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ նախատեսվող հանդիպման ժամանակ, այդ կապակցությամբ նախկին արտգործնախարարը նշեց. – «Այդ հարցը հատուկ էդպես մեր օրակարգում չի եղել, բայց որովհետեւ բոլորը տեղյակ են, որ շուտով ընտրություններ են Հայաստանում նախագահական, եւ գիտեն, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բավական հզոր կուսակցություն է, բնականաբար, իրենց այդ հարցը հետաքրքրում է, եւ այդ հարցը իրենք են բարձրացնում։ Եվ մենք մոտավորապես պատասխանում ենք այն, ինչ ես հիմա ձեզ ներկայացրեցի»

Երեկ ուշ երեկոյան Բրյուսելում ամփոփելով կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակության հանդիպումները Եվրոպական խորհրդարանում` Վարդան Օսկանյանը ասաց, որ հանդիպումներ են եղել Եվրախորհրդարանում ներկայացված գրեթե բոլոր քաղաքական ուժերի հետ։

Էլինա Չիլինգարյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31