Նախագահական ընտրությունների, արդեն թեկնածությունների առաջադրումների շեմին ընդդիմության պահպանվող լռությունն ու չկողմնորոշվածությունն ի՞նչ են հուշում: Այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում Aravot.am-ի այս հարցին ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանն ասաց. «Ընդհանրապես, սա ինձ ոչ մի բան չի հուշում: Հուշում է, որ նրանք դեռեւս փորձում են որոշումներ ընդունել կամ լուծումներ գտնել, որ դեռեւս չեն մոտեցել այդ լուծումներին: Միգուցէ,կան քննարկումներ ու իրենք փորձում են իրենց ուժերը հաշվարկել, փորձում են հասկանալ, թե ինչպիսի ռազմավարական կամ մարտավարական քայլեր պետք է անեն»:
Ընդդիմության՝ միասնական թեկնածուով հանդես գալու մասին էլ պարոն Շահգելդյանն ասաց, որ համախմբման գործընթաց այսօր նկատելի չէ, համենայնդեպս, ինքը դա չի տեսնում:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Տեսանյութը՝ «Ա1+»-ի