ԶԼՄ-ների տեղեկացմամբ, Միջազգային օլիմպիական կոմիտեն կասեցրել է Հնդկաստանի ազգային օլիմպիական կոմիտեի անդամակցությունն իր շարքերում՝ տեղի օլիմպիական կոմիտեի ընտրությունների մեխանիզմին համաձայն չլինելու պատճառով: Այսպիսով, Հնդկաստանի մարզիկներն իրենց երկիրը չեն կարող ներկայացնել օլիմպիական, պարալիմպիկ խաղերում, չինովնիկները չեն հրավիրվի մարզական խոշորագույն մրցումներին, Հանդկաստանի օլիմպիական կոմիտեն ՄՕԿ-ից ֆինանսավորում չի ստանա:
Լրատվամիջոցները ենթադրում են, որ ՄՕԿ-ի օրինակին հետեւել պատրաստվում են նաեւ Ասիայի օլիմպիական խորհուրդը եւ Համագործակցության խաղերի ֆեդերացիան: Եթե դա տեղի ունենա, Հնդկաստանը կզրկվի նաեւ Ասիական ու Համագործակցության խաղերին մասնակցելու իրավունքից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ