Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգության» նախաձեռնությանը խմբակցություններից միացել է միայն ՀԱԿ-ը

Դեկտեմբեր 06,2012 11:16

«Ժառանգության» նախաձեռնությանը՝ դիմել Սահմանադրական Դատարան, արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը վերականգնելու համար, ընդամենը 13 պատգամավոր են միացել։ «Ոչ ԲՀԿ-ն (բացառությամբ մեկի) և ոչ էլ Դաշնակցությունը չեն ստորագրել,- «Ֆեյսբուքի» իր էջում հայտնում է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:- Պետք է ուրախությամբ նշենք, որ Էդմոն Մարուքյանը, որին վերջերս խմբում քննադատեցինք՝ ստորագրել է։  Պահանջվում է ևս 15 ստորագրություն ՍԴ դիմելու համար»:

ԲՀԿ-ից ստորագրել է միայն Լյովա Խաչատրյանը: Ստորագրել են «Ժառանգության» եւ ՀԱԿ պատգամավորները:

Ուշագրավ է, որ նախաձեռնությանը միացել են նաեւ Խաչատուր Քոքոբելյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը, որոնք թեեւ «Ժառանգություն» խմբակցության անդամ են՝ դե յուրե, բայց դե ֆակտո ներկայացնում են միայն «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31