Դեկտեմբերի 5-ին, ժամը 22.43-ին ահազանգ է ստացվել, որ Վայք-Սիսիան ավտոճանապարհին` Սարավան գյուղի մոտ, մերկասառույցի հետևանքով «Արգաս» ՍՊԸ-ին պատկանող ավտոցիստեռնը թեքվել և մասնակիորեն փակել է ճանապարհի երթևեկելի հատվածը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: ՃՏՊ-ներից խուսափելու նպատակով հրշեջ-փրկարարները ճանապարհահատվածին ավազ են շաղ տվել և բեռնատարը դուրս բերել ճանապարհի բանուկ մասից: ՃՈ աշխատակիցների կողմից տեղադրվել են նախազգուշացնող նշաններ:
Ճանապարհի մշակման աշխատանքները դադարացվել են և կվերսկսվեն առավոտյան:
Կարդացեք նաև
***
Մի շարք քաղաացիներից ահազանգ է ստացվել, որ նույն ճանապարհահատվածում մերկասառույցի հետևանքով ևս 4 ավտոմեքենա չեն կարողանում շարունակել երթևեկությունը:
Դեպքի վայր են մեկնել «Վայքի Ճանշին» ՓԲԸ-ի աշխատակիցները` հատուկ տեխնիկայով:
Ժամը 05.00-ի սահմաններում ավտոճանապարհը մշակվել է, ավտոմեքենաները դուրս են բերվել ճանապարհի երթևեկելի գոտի:
ԱԻՆ