Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալու են ԱԻԲԱ բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնության կիսաեզրափակիչ մենամարտերը: Հայաստանի տասը բռնցքամարտիկներից եզարափակչի ուղեգրի համար պայքարելու իրավունք նվաճել են միայն երկուսը, որոնք ռինգ մտնելու են երեկոյան մրցահերթում: 81 կգ քաշային կարգում Նիկոլ Արությունովը հանդիպելու է ռուսաստանցի Իդրիս Շախմանովին, իսկ գերծանր՝ +91 կգ քաշային կարգում Նարեկ Մելքոնյանն ուժերը չափելու է Անգլիայի ներկայացուցիչ Հագի Ֆուրի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ