Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյան. «Դատավորն իր վրա մեծ պատասխանատվություն է վերցնում»

Դեկտեմբեր 06,2012 10:59

Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության դեկտեմբերի 5-ի նիստը կայացել է դռնփակ: Նիստում հարցաքննվել է դատական բժիշկ Վիգեն Ադամյանը: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանից տեղեկացանք, որ դատական բժիշկը նախկինի նման դատարանում պնդել է, որ իր տված դատաբժշկական եզրակացացությունից պետք է որոշ հատվածներ հանել: Իրավապաշտպանն էլ հայտարարել է, որ ըստ քրեական դատավարության օրենսգրքի 114 հոդվածի` փորձագետը չի կարող նման պահանջ ներկայացնել:

Պատասխանելով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների հարցերին` Վ. Ադամյանը հայտարարել է, որ իր տված փորձաքննական եզրակացության մեջ գրված «մահվանից ոչ շատ առաջ» արտահայտությունը կարող է նշանակել նաեւ` մահվանից 3-5 օր առաջ:

Ռուբեն Մարտիրոսյանը դատարանում ներկայացրել է Ռուսաստանի դատաբժշկական կենտրոնի տնօրեն Կորոլյովի պարզաբանումը, որտեղ նշված է, թե «մահվանից ոչ շատ առաջ» արտահայտությունը նշանակում է մահից վայրկյաններ կամ մահից մինչեւ կես ժամ առաջ: Դատավոր Ս. Մարդանյանը չի վերցրել Կորոլյովի եզրակացությունը, ասելով, որ դա իր համար պատշաճ փաստաթուղթ չէ:

Ռուբեն Մարտիրոսյանը դատարանում հիշեցրել է` վկա Արման Մնացականյանը ցուցմունք է տվել, որ Արտակ Նազարյանը մահից կես ժամ, մոտ 40 րոպե առաջ սնվել է; Իրավապաշտպանը վկա փորձագետին հարց է տվել, թե հնարավո՞ր է նման բան,եթե Արտակ Նազարյանի ստամոքսը դատարկ է եղել: Փորձագետն ասել է, որ նման բան հնարավոր չէ: Իրավապաշտպանն ասաց, որ իրենք միջնորդել են ակնհայտ կեղծ ցուցմունք տալու համար քրեական գործ հարուցել Արման Մնացականյանի հանդեպ:

Ռուբեն Մարտիրոսյանը հայտնեց, որ տուժողի իրավաջորդները եւ պաշտպանական կողմը այդ նիստում 10 միջնորդություններ են ներկայացրել: Դատավոր Ս. Մարդանյանը մերժել է 2 միջնորդությունները, իսկ 8-ի վերաբերյալ էլ որոշել,որ դատարանը դրանցում առկա հարցերին կանդրադառնա խորհրդակցական սենյակում, դատական վերջնական ակտ կայացնելու ժամանակ:

Ռուբեն Մարտիրոսյանն ասաց, որ դատարանում սկսվել է «մերժման փուլ», որ դատավոր Սամվել Մարդանյանը ձգտելով ամեն կերպ դատավճիռ կայացնել` իր վրա մեծ պատասխանտվություն է վերցնում:

Ա. Նազարյանի մահվան գործով դատավարության հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 11-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31