Պետական դավաճանության մեղադրանքով 12 տարվա ազատազրկման դատապարտված ազատամարտիկ, «Եդեսիա» ջոկատի հրամանատար Գեւորգ Հայրապետյանի գործը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում է:
Գ.Հայրապետյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Սեդա Սաֆարյանը Aravօt.am-ին ասաց, որ պատրաստվել է ՄԻԵԴ ներկայացնել «Տեղեկատվական վեճերի խորհրդի» եզրակացությունը, համաձայն որի դատաքննության փուլում «Կենտրոն» հեռուստաընկերության կողմից հեռարձակված տեսանյութով խախտվել էր իր պաշտպանյալի անմեղության կանխավարկածը:
«Գեւորգ Հայրապետյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գանգատում պաշտպանը վիճարկում է Եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածների, մասնավորապես, արդյունավետ պաշտպանությունից զրկելու, արդար դատաքննության իրավունքի խախտման դեպքերը: