Դեկտեմբերի 5-ին, ժամը 17.19-ին Գեղարքունիքի մարզից ահազանգ է ստացվել, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհի 12-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անhրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարար ջոկատը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում, բախվել են «ՎԱԶ-2121» մակնիշի 15 ՕԼ 436 պ/հ և «Մերսեդես» մակնիշի 29 LU 053 պ/հ ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1987 թ. ծնված Արմեն Սիրականյանը արգելափակվել է ավտոմեքենայի խցիկում:
Հրշեջ-փրկարարներն Ա. Սիրականյանին դուրս են բերել ավտոմեքենայից, որին «1-03» ծառայության աշխատակիցները տեղափոխել են Գավառի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Կարդացեք նաև
ԱԻՆ