Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյանը՝ ՀԱԿ-ի նախաձեռնության մասին. «Մենք այդ ոճով ոչ մեկի հետ չենք աշխատում»

Դեկտեմբեր 06,2012 10:52

Հատված ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հարցազրույցից:

  –ՍԴ դիմելու ՀԱԿի նախաձեռնությանը ձեր չմիանալը տարաբեւեռ մեկնաբանությունների առիթ տվեց։ Մասնավորապես ասվեց, որ Դաշնակցությունը ձեռքերը լվանում է «միավորման գործընթացից»։ 

-Միասնականությունը ենթադրում է որոշակի խաղի կանոնների պահպանում։ Եթե միասին աշխատում ենք, նշանակում է՝ պետք է լսել գործընկերների դիտողություններն ու առաջարկությունները, ոչ թե հրապարակ բերել մի փաստաթուղթ եւ ասել՝ միացե՛ք։ Այդպես չեն աշխատում։ Մենք այդ ոճով ոչ մեկի հետ չենք աշխատում եւ չենք էլ պատրաստվում աշխատել։
Մանավանդ, վստահ եմ, մեր առաջարկած ճանապարհով հարցը շատ ավելի ամբողջական կդառնար, որովհետեւ նախնական փուլը, որ ենթադրում ենք անցնել էթիկայի հանձնաժողովով, հիմքեր կստեղծեր նաեւ ՍԴ դիմելու համար։
Ասենք՝ հանձնաժողովը արտահերթ նիստի տապալման հետ կապված՝ պատգամավորական էթիկայի խախտում արձանագրեց. դրանով ի՞նչ խնդիր է լուծվելու։ 
   -Մեր դիմումում նաեւ հակասահմանադրականության հետ կապված հարցադրումներ կան, որովհետեւ էթիկայի խախտումը այս պարագայում ենթադրում է, որ խախտված է սահմանադրությամբ եւ օրենքներով ամրագրված պարտականությունների կատարման ընթացքը։ Եթե էթիկայի հանձնաժողովը դա ֆիքսում է՝ դաշտ է բացում այդ խախտումը իրավական հարթության վրա վիճարկելու համար, ասելով, որ կա օրենքի եւ սահմանադրության խախտում։ Սա՝ մարտավարական առումով։
Բովանդակային առումով մեր մոտեցումն ավելի ամբողջական է. մենք ասում ենք՝ շեշտը պետք է դրվի ոչ թե արտահերթ նիստի քվորումը տապալելու, այլ ընդհանրապես քվորումի հասկացության վրա։ Սահմանադրությունը քվորում է սահմանել միայն մեկ խնդրի հետ կապված՝ քվեարկություն եւ որոշումների ընդունում։ Այս առումով, ԱԺ նիստերի իրավազորության հարցով քվորում նախատեսելը, մեր կարծիքով, հակասահմանադրական է ի սկզբանե։
Մեր մոտեցումն այն է, որ ձեւակերպումները պետք է լինեն ավելի ամբողջական, ավելի իրավական, վեճի առարկան՝ ավելի հստակ։
Կա եւս մի խնդիր, որ էթիկայի հանձնաժողովում արծարծելու ենք։ Դա այն է, որ քվորումի ձախողումը կազմակերպված բնույթ է ունեցել։ Սա նշանակում է, որ ԱԺ անգործության հետ կապված խնդիրներ են առաջանում, իսկ ԱԺ անգործությունն այն հիմքերից մեկն է, որով խորհրդարանը կարող է լուծարվել, որովհետեւ կա խնդիր, կա հարց, որ սահմանված կարգով բերված է օրակարգ, ոչ ոք այդ հարցը օրակարգից չի հանել, եւ այդ հարցի վերաբերյալ որոշում չի կայացվել։

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31