Դեկտեմբերի 5-ին, ժամը 17.29-ին տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին սպառնում է նետվել Դավիթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը և հատուկ փրկարար ջոկատը:
Դեպքի վայրում են գտնվել «1-02» և «1-03» ծառայության աշխատակիցները և քաղաքացու հարազատները:
Համատեղ տարված բանակցությունների արդյունքում հաջողվել է կանխել Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 34 շենքի 50-րդ բնակարանի բնակիչ` 1989 թ. ծնված Մ. Խանդուրյանի ինքնասպանության փորձը:
Կարդացեք նաև
ԱԻՆ