Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլային մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, թե եթե «Արքայական ակումբից» հեռանա, Խոսեպ Գվարդիոլայի նման մեկ տարի հանգստանալու վրա չի վատնի: Այս մասին նա ասել է հոլանդական ԶԼՄ-ներին: Իսկ թեման շոշոփվել է այն առիթով, որ վերջին շրջանում ակտիվ լուրեր են պտտվում, թե պորտուգալացի մասնագետը մրցաշրջանի ավարտից հետո հարկադրված է հեռանալու` ակումբի ղեկավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով:
Պատրաստեց Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԸ