Լոնդոնի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը Գերմանիայի ակումբային առաջնությունում շարունակում է հաղթանակներ պարգեւել իր «KSV Aalen» ակումբին: Նրա հերթական «զոհը» դարձել է Լեհաստանի չեմպիոն, 74 կգ քաշային Յակոբ Տիմը, որին մեր ըմբիշը պարտության է մատնել 8-0 (2-0, 5-0, 1-0) չոր հաշվով եւ մեծ ներդրում ունեցել, որպեսզի «KSV Aalen»-ը պայքարը շարունակի 1/8 եզրափակչում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ