«Երբեք չեմ օգտվում «Արմավիայի» չվերթից ու ինքնաթիռներից, նույնիսկ ծայրահեղ դեպքում գերադասում եմ չմեկնել, քան թե գնալ»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: Մենք փորձեցինք ճշտել՝ նա չի օգտվում «Արմավիայից», որպեսզի Միկա Բաղդասարովի ջրաղացին ջուր չլցնի՞ ու նրա գրպաննե՞րը չհարստացնի, թե՞ այլ պատճառ կա: Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «Ոչ: Այն պարզ պատճառով, որ գործընկերս մեկ այլ երկրի մեկ այլ կուսակցության համագումարին անգամ 1 օր առաջ մեկնելիս՝ 1 օր եւ 8 ժամով ուշացավ: Այդ պարզ պատճառով: Ինձ բացարձակապես չի հետաքրքրում որ անհատին ինչ է պատկանում: Ինձ հետաքրքրում է, որ ցանկացած կոմերցիոն կազմակերպություն գործի օրինական դաշտում, գործի օրինականության շրջանակներում, այն դաշտում, որը գերադասելի է մեզ համար եւ որպեսզի իր ծառայությունները կատարի հավուր պատշաճի՝ հատկապես նման ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ