ՆԱՏՕ-ում Սերբիայի դեսպանը ինքնասպանություն է գործել՝ դուրս նետվելով Բրյուսելի օդանավակայանի ավտոկայանատեղիից:
Պաշտոնական տեղեկությունների համաձայն, Բրանիսլավ Միլինկովիչը ավտոկայանատեղիից դուրս նետվելուց առաջ բավականին ջերմ զրույցում էր Սերբիայի պատվիրակության անդամների հետ:
Օդանավակայանի պաշտոնյաները հաստատել են, որ Միլինկովիչի մահը վրա էր հասել 10 մետր բարձրությունից անկման պատճառով:
Սերբիայի արտգործնախարարության կողմից տարածված պաշտոնական հայտարարության մեջ ասվել է, որ Միլինկովիչի «ողբալի մահը վրա է հասել Բրյուսելում աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում»: Բելգիայի իշխանությունները սակայն համոզվածություն են հայտնել, որ Միլինկովիչն ինքնասպանություն է գործել:
Գործընկերների վկայությամբ, Բրանիսլավի վարքը որևէ կերպ նման չէր այն մարդու վարքի, որն իր կյանքին ինքնասպանությամբ է նախատեսում վերջ տալ:
Դաշինքում Սերբիայի դեսպանի մահվան կապակցությամբ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի տարածված հայտարարության մեջ ասված է, թե Միլինկովիչի մահը «խորը վիշտ է պատճառել իրեն», և որ վերջինս մեծ հարգանք էր վայելել կազմակերպության աշխատողների կողմից:
Սերբիան ՆԱՏՕ-ի անդամ չէ, սակայն մասնակցում է դաշինքի կողմից իրականացվող «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին: Մանրամասները կարդացեք այստեղ: