Շուտով՝ դեկտեմբերի 12-ին ՀՀԿ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի որդու՝ Աշոտի հարսանիքն է: «Հրապարակի» տեղեկացմամբ՝ այն լինելու է «Օջախ» ռեստորանային համալիրում: Արդեն լուրեր են շրջանառվում, որ այդ հարսանիքին հրավիրված է ՀՀԿ ողջ վերնախավը: ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանից այսօր Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ինքը հրավիրվա՞ծ է եւ գնալո՞ւ է հարսանիքի: «Հա, ո՞նց չեմ գնալու»,- պատասխանեց պարոն Ալեքսանյանը: Թե ինչ նվեր է պատրաստվում տանել, ինչ տրամաչափի՝ պատգամավորը դեռ չգիտեր. «Նվերներով կինս ա զբաղվում, էլի»: Մենք հետաքրքրվեցինք նաեւ, թե սովորաբար ձեր «կրուգում» ի՞նչ նվերն է հարգի՝ փո՞ղ են տալիս, ոսկի՞, թե ինչ-որ ճոխ նվեր: Սամվել Ալեքսանյանը պատասխանեց՝ «Դե, ճոխ նվեր էլի, ազիզ ջան»: Սամվել Ալեքեսանյանը ներկա է եղել նաեւ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի դստեր՝ վերջերս տեղի ունեցած հարսանիքին: Թե նախարարին ինչ նվեր է տարել՝ նա պատասխանեց, որ անձնական է՝ թողնելով մեր երեւակայությանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ