Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանի փողոցների «պառկած միլիցեքը» կվերացվե՞ն

Դեկտեմբեր 06,2012 00:02

Իջեւան քաղաքի  կյանքում հիշարժան իրադարձություն է. մարզկենտրոնի Անկախության փողոցում  տեղադրվել է փողոցային երթեւեկությունը կարգավորելու լուսացույց: Զարմանալի է, որ  20 հազար բնակչություն,ավտոմեքենաների մեծ շարժ ունեցող Իջեւանում մինչ այժմ լուսացույց  չկար, իսկ սահմանամերձ, 8 հազար բնակիչ ունեցող Բերդի կենտրոնում գործում է 2 լուսացույց:

Իջեւանի  քաղաքապետարանը «Քաունթերփարթ ինտերնեյլնշլ» կազմակերպության աջակցությամբ, բացի այդ լուսացույցը տեղադրելուց, նաեւ երթեւեկության կարգավորման այլ աշխատանքներ է  կատարել. քաղաքի երկու հատվածներում տեղադրվել է  դեղին թարթող լուսանշան, մարզպետարանի առջեւի հրապարակում խաչմերուկի գծանշումներ են արվել: Սակայն իջեւանցի վորորդների մեծամասնությունը դեռ սովոր չէ լուսացույցին, խախտվում են  երթեւեկության կանոնները, քաղաքում ավտոմեքենաներից զատ նաեւ կովեր, ձիեր եւ ձիավորներ են շրջում:  Քաղաքի կենտրոնում`շուկայի մոտ, ուր միշտ խցանումներ են լինում, չկա լուսացույց, հետիտոնի անցման գոտի:  Նախկինում քաղաքապետարանը Անկախության փողոցում եւ դրան հարակից փողոցներում ասֆալտի շերտի  5 հատ թեքություն է կառուցել,որոնց բնակչությունը «պառկած միլիցա» է կոչում: Ե՞րբ կվերացվեն փողոցի ասֆալտն աղճատող այդ թեքությունները: Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ ինքն այժմ բարեկամական այցով Ֆրանսիայի Վալանս քաղաքում է գտնվում, վերադառնալուց հետո կպատասխանի հարցապնդմանը:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31