Լրահոս
Օրվա լրահոսը

Ձու արտադրող. «Նոր տարուն ձուն կթանկանա, եթե կերն էլ թանկանա, իսկ կերն աընդհատ թանկանում է»

Դեկտեմբեր 05,2012 23:09

Ժամանակ առ ժամանակ շուկայում մի քանի արտադրողների ժամկետանց ձվեր են հայտնվում, իսկ վերջերս էլ շուկայում «Արաքս» թչնաֆաբրիկայի կեղծ մակնշված ձվեր էին հայտնվել: Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանն էլ առաջարկել էր այցելություն կազմակերպել Հայաստանի թռչնաֆաբրիկաներ:

Այս առաջարկին առաջինն արձագանքեց «Արաքս» թռչնաֆաբրիկայի ղեկավարությունը եւ այսօր այց կազմակերպեց ֆաբրիկա, որպեսզի ապացուցի, որ իրենք չեն կարող ժամկետանց եւ անորակ ձվեր մատակարարել սպառողներին: Լրագողները, սպառողների ասոցիացիայի անդամների եւ սննդի անվտանգության պետական տեսչության մարզային կենտրոնի աշխատակիցների հետ այցելեցին թռչնաֆաբրիկա, որտեղ շրջայց կատարեցին գրեթե բոլոր արտադրամասերում:

Ձվերը տեսակավորվում էին հատուկ սարքավորումներով, կեղտոտ ձվերը հեռացվում էին ընդհանուր հոսքագծից, հավի ածելուց մինչեւ արկղերի մեջ տեղադրվելը մարդու ձեռք չի կպնում, սակայն արտադրական նրբություններին միայն նեղ մասնագետը կարող է գնահատական տալ: Սննդի անվտանգության ծառայության ներկայացուցիչը Aravot.am-ի հարցին` արդյոք երբեւեւէ լուրջ խախտումներ հայտնաբերե՞լ են լաբորատոր փարձաքննությունների արդյունքում, ասաց, որ երբեք լուրջ խախտումներ չեն արձանագրել:

Մեր այն հարցին էլ, թե որպես սպառողների շահերի պաշտպան ի՞նչ թերություն նկատեց, սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանն ասաց. «Չեմ կարող հաշտվել այն փաստի հետ, որ մարդիկ աշխատում են անընդհատ կոնվեյերի ռեժիմով, բայց լրացուցիչ հանգիստ չունեն, բացի օրենքով սահմանված հանգստի ժամերից: Սննդի հետ ամեն ինչ լավ է, այն ինչ տեսանելի է, ես թերություն չեմ նկատում, իսկ թերությունը միայն լաբորատոր փորձարկման ժամանակ է բացահայտվում»:

Ասոցիացիայի փորձագետ Ջեյմս Ստեփանյանն էլ մեկ այլ թերություն էր նկատել` «Անհարմար եմ զգում, բայց պիտի ասեմ, օվոսկոպի մոտ նստած բանվորները, որոնք ուժեղ լուսավորվածությամբ ստուգում են ձվերը, որպեսզի ճաքեր եւ թերություններ չլինեն, աչքերը բավականին ծանրաբեռնված են աշխատում, իսկ նորմատիվներով պետք է 2 ժամը մեկ փոխարինել նրանց»: Փորձագետի այս դիտարկումներին անմիջապես պատասխանեց արտադրամասի ղեկավարը, վստահեցնելով, որ 1,5 ժամը մեկ փոխում են այդ աշխատողներին:

Թռչնաֆաբրիկայի տնօրեն Գագիկ Մակարյանն էլ Aravot.am-ի հետ զրույցում բացառեց շուկայում «Արաքսի» ժամկետանց ձվերը, քանի օր իրենց արտադրանքն անմիջապես սպառվում է, իսկ սեղանի ձվերի պահպանման ժամկետը 25 օր է մինչեւ 20 աստիճան ջերմաստիճանով:

Հարցին` արդյոք նախատոնական օրերին ձվի եւ թռչնամսի թանկացում կլինի՞, ինչպես 2010 թվականին էր 100 դրամ դարձել, պարոն Մակարյանն ասաց, որ 100 դրամ հաստատ չի լինի, բայց գուցեեւ որոշակի թանկացում լինի. «Այս տարի թանկացում չի լինի, եթե կերը չթանկանա, հնարվոր չէ անընդհատ վնասով աշխատել»: Մեր հարցին էլ` կերի թանկացում կանխատեսո՞ւմ են, ֆաբրիկայի տնօրենն ասաց. «Այսօր ամբողջ աշխարհում դա կա, մենք աընդհատ բերում ենք, իսկ կերի մեջ 65%-ը եգիպտացորենն ու ցորենն է, այս երկուսն անընդհատ թանկանում են: Այսօր շնորհիվ բաժնետերերի ձուն պահվել է մինիմալ գնի, որ մարդիկ անգամ շահույթ էլ չեն ունեցել, բայց չեն թանկացրել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31