Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Asbarez. «Ղարաբաղյան հակամարտությունը հասել է Հոլիվուդ»

Դեկտեմբեր 05,2012 22:30

Հայաստանի և Ադրբեջանի միջև ղարաբաղյան հակամարտությունը ոչ մեկին չպիտի իրավունք տա ռասիստական կամ վիրավորական հայտարարություններ անելու սահմանից այն կողմ գտնվող մարդկանց հասցեին: Նույնիսկ պատերազմական դրություններում վարքագծի քաղաքակիրթ նորմեր գոյություն ունեն: Գրված է «Ասպարեզ» թերթում հրապարակված «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանի հոդվածում:

Քանի դեռ այս երկու հարևան երկրները գտնվում են իրենց դժվարին հակամարտությունը կարգավորելու բանակցությունների գործընթացի մեջ, խիստ անպատասխանատու է ազգամիջյան, միջկրոնական ատելության քարոզներով կրակի վրա յուղ լցնելը և զսպված զգացմունքները գրգռելը: Մինչ որոշ հայերի մոտ պարբերաբար հուզական պոռթկումներ են լինում, Ադրբեջանի ղեկավարները ռասիստական և հակահայկական հայտարարությունները ընգրկել են իրենց պետական քաղաքականության մեջ:

Նման վարքագծի պատճառով արցախյան հակամարտությունը տեղափոխվեց Հունգարիա (օգտագործելով կացին), Մեքսիկա (5 միլիոն դոլար առաջարկելով`  հակահայկական վահանակով Ալիևի արձանը կանգնեցնելու դիմաց) և ամբողջ աշխարհով շատ այլ երկրներ, որոնք հազարավոր մղոններով հեռու են հակամարտությունից:

Ազերիներն այժմ որոշել են արցախյան կռիվը տեղափոխել Հոլիվուդ, այն բանից հետո, երբ հայերը «Օսկար»-ի օտարալեզու ֆիլմերի մրցույթին են ներկայացրել անմեղ «Եթե բոլորը» ֆիլմը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31