Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ծառուկյանը Բրյուսելում է

Դեկտեմբեր 05,2012 21:44

Դեկտեմբերի   հինգին մեկնարկել է ԲարգավաՃ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի  գլխավորած խորհրդարանական  պատվիրակության  այցը Բրյուսել: Եվրոպական  խորհրդարանի, Եվրոպական հանձնաժողովի, ԵՄ արտաքին գործերի գործակալության բարձրաստիճան  պաշտոնյաների, Եվրոպական խորհրդարանի խմբակցությունների ղեկավարների հետ  հանդիպումների շարքը մեկնարկել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ  Ալեխո  Վիդալ Քվադրաս Ռոկայի հետ հանդիպումով: Ողջունելով եվրոպացի բարձրաստիճան  պաշտոնյային՝ ԲՀԿ  նախագահ  Գագիկ Ծառուկյանը  նշել է, որ ԲՀԿ-ն այսօր այստեղ է Եվրոպական կուսակցությունների  հետ հարաբերությունները խորացնելու նպատակով, քանի որ եվրոպական ինտեգրումը ԲՀԿ օրակարգի  գերկայություններից մեկն է: Միջկուսակցական համագործակցության  խորացմանը միտված ծրագրերի  քննարկումից   զատ  կողմերը  զրուցել  են նաև  Հայաստանի  տնտեսական քաղաքականության վերաբերյալ հարցերի շուրջ: Անկաշկանդ  շփման ընթացքում Գագիկ Ծառուկյանը կարծիք  է  հայտնել, որ անհնար է  երկրում  պայքարել կոռուպցիայի դեմ, եթե  հիմնական  կոռումպացված  անձինք են այդ  պայքարը    ղեկավարում:  Հանդիպման  շրջանակներում կողմերը   զրուցել են Հայաստանի քաղաքական օրակարգի կարևորագույն խնդիրների մասին, այդ  թվում անդրադարձ է կատարվել նաև առաջիկա նախագահական ընտրություններին: Ծանոթ լինելով ԲՀԿ  գաղափարական  և քաղաքական գործունեությանը՝ Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ  Ալեխո  Վիդալ Քվադրաս Ռոկան հաստակամություն ու պատրաստակամություն է  հայտնել օժանդակելու ԲՀԿ-ի՝  Եվրոպական կուսակցությունների  հետ  համագործակցության ընդլայնմանը միտված քաղաքականության  կենսագործմանը: Փոխնախագահն ընդգծել է, որ ցանկացած տեսակի համագործակցության կայացման ու արդյունավետության  առաջին գրավականն ու երաշխիքը  մարդկային հարաբերություններն են և  այդ  համատեքստում կարևորում է ԲՀԿ  նախագահի հետ ծանոթությունը: Անձնական ծանոթությունից  հետո  Եվրոպական խորհդարանի փոխնախագահ Ալեխո  Վիդալ Քվադրաս Ռոկան  նշել է, որ առաջիկա  նախագահական ընտրություններում Գագիկ Ծառուկյանը  կարող է հիանալի թեկնածու լինել, քանզի առանձնանում է մարդկային ու լավատեսական հատկանիշներով:  Հագեցած օրակարգով հանդիպման ավարտին ԲՀԿ նախագահ  Գագիկ Ծառուկյանը Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ  Ալեխո  Վիդալ Քվադրաս Ռոկային հրավիրել է  այցելել  Հայաստան, որտեղ  կարող են նաև  առավել հանգամանորեն  քննարկել  առաջիկա   գործակցության հեռանկաները:

Դեկտեմբերի    հինգին ԲՀԿ խմբակցության   պատգամավորները Գագիկ Ծառուկյանի    գլխավորությամբ հանդիպում են ունեցել նաև Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Քրիստիան Վիգենինի հետ:  Հանդիպման  շրջանակներում առաջնային թեման առաջիկա  նախագահական ընտրություններն են   եղել : Գագիկ Ծառուկյանն ընդգծել է, որ ԲՀԿ-ն  մշտապես հանդես  է   եկել   բացառապես   ազատ, արդար, թափանցիկ ու ժողովրդավարական չափորոշիչներին համապատասխանող ընտրությունների անցկացման    դիրքերից: Անդրադարձ է կատարվել նաև եվրոպական կառույցների կողմից ընտրությունների  ժամանակ երկարաժամկետ ու կարճաժամկետ դիտորդական առաքելությունների  իրականացման գործընթացին: Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Քրիստիան Վիգենինը տեղեկացրել է, որ առաջիկա  նախագահական ընտրություններում Հայաստանում իրենց  դիտորդական առաքելությունն իրականցնող կառույցները ուշի  ուշով հետևելու են  ներքաղաքական բոլոր  զարգացումներին: ԲՀԿ նախագահի հերթական հանդիպումը կայացել է Եվրոպական պահպանողականների և  ռեֆորմիստների դաշինքի նախագահ Յան Զահրադիլի, եվրոպական խորհրդարանում    դաշինքի  քաղաքական խմբի ղեկավար Մարտին Կալանանի հետ, որտեղ  ևս քննարկվել են կուսակցությունների  միջև  համագործակցության ընդլայնման հեռանկարները: Կողմերը  պայմանավորվածություն են ձեռք  բերել  առաջիկայում հանդիպել արդեն առավել   գործնական քայլեր ձեռնարկելու նպատակով:

Բարգավաճ   Հայաստան կուսկացության նախագահ Գագիկ Ծառուկյանի այցը  շարունակվելու է նաև  վաղը՝ դեկտեմբերի վեցին:

ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31