Լրահոս
Օրվա լրահոսը

Կատարյալ անհեթեթություն, բացարձակ սուտ եւ հերյուրանք…

Դեկտեմբեր 05,2012 20:49

Այսօր 1.am-ը տեղեկություն էր հրապարակել, համաձայն որի` Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության
արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդուն` Դավիթ Մանուկյանին, ով նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է, Ռուսաստանից ժամանած «օրենքով գողեր»-ը ծեծել, ապա Հայաստանից  վտարել են:

«Առավոտը» կապվեց պարոն դեսպանի հետ, ով միանշանակորեն ժխտեց այդ տեղեկությունները, դրանք կատարյալ անհեթեթություն, բացարձակ սուտ եւ հերյուրանք որակելով, եւ տեղեկացրեց, որ իր որդին Հայաստանում չէ միայն այն պատճառով, որ աշխատանքի բերումով մի քանի օրով Փարիզ է մեկնել: «Դուք ինչպե՞ս եք պատկերացնում, ինչպե՞ս եք հնարավոր համարում, որ ինչ-որ մեկը կարող է համարձակվել իմ որդուն ծեծել, առավել եւս` վտարել երկրից»,- ծիծաղելով ասաց պարոն Մանուկյանը` զարմանալով նման «տեղեկություններ բստրողների» վառ երեւակայության վրա:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել