Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն ՀԱԿ-ի հակամենաշնորհային փաթեթին կողմ է քվեարկելու

Դեկտեմբեր 05,2012 20:03

«ՀԱԿ-ի հակամենաշնորհային փաթեթին կողմ ենք քվեարկելու»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:

Հաշվի առնելով, որ ԲՀԿ-ում շատ գործարարաներ կան, մենք հետաքրքրվեցինք, թե դա չի՞ խոչընդոտի նրանց բիզնեսներին: Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «Ի՞նչ կապ ունի բիզնեսը մենաշնորհների հետ»: Մենք ճշտեցինք՝ ԲՀԿ-ականները մենաշնորհներ չունե՞ն: «Իհարկե՝ ո՛չ»,- պնդեց պատգամավորը,- «Մենք դրա մասին միշտ խոսել ենք, ու միշտ հպարտությամբ ենք խոսել: Միշտ օրինակ ենք բերել, որ կարելի է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ՝ առանց մենաշնորհների, առանց խեղդամահ անելու առանց այդ էլ կաղող տնտեսական դաշտը»:

Մեր դիտարկմանը, որ այսինքն դո՞ւք էլ այսուհետեւ ՀԱԿ-ի հետ պայքարելու եք մենաշնորհների դեմ, նա պատասխանեց. «Ի սեր Աստծո, մենք մեր նախընտրական ծրագրի տնտեսական բլոկից սկսած՝ մեր ելույթներով ներառյալ, վերջացրած վերջին մեր հռչակագրով՝ անընդհատ դրա մասին խոսում ենք»:  Մենք խնդրեցինք նշել մի ոլորտ, որտեղ մենաշնորհ կա եւ որը խիստ առաջնային է ըստ ԲՀԿ-ի ու դրա դեմ պետք է անհապաղ պայքարել, քանի որ մեր տնտեսությանը լուրջ հարվածում է: Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ բազմաթիվ ոլորտներ ունեն մենաշնորհներ, եւ ինքը պատրաստ է մեծագույն խիզախությամբ, առանց վարանելու թվարկել՝ անուն-ազգանուններով հանդերձ. «Իհարկե, պետռեգիստրում գրանցված անունները, որոնց իրական տերերեին դուք կբացահայտեք»:

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ՀԱԿ-ի հարցերին ի պատասխան նշել է, թե մենաշնորհ չկա, բայց կա գերիշխող դիրք, եւ այն չարաշահողը պատժվում է: Տիգրան Ուրիխանյանի մեկնաբանությամբ՝ «Գերիշխող դիրքի չարաշահումն ինքնին նշանակում է կաթվածի վիճակում գտնվող տնտեսությանը սնուցող վերջի մնացած մանր երակների խցանում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31