Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մի շարք գյուղերի աշխատակազմի քարտուղարներ 2015թ-ին հնարավոր է ազատվեն պաշտոններից

Դեկտեմբեր 05,2012 19:44

Սյունիքի մարզի գյուղական համայնքներում օրենքի  չափանիշներին համապատասխան եւ անհրաժեշտ մասնագիտական փորձ ունեցող կադրերի բացակայության խնդիր կա:

Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Սեյրան Ավետիսյանի խոսքով` 2008թ.-ին մարզի 78 համայնքներում օրենքով սահմանված չափանիշներին չհամապատասխանելու պատճառով, աշխատակազմերի քարտուղարներին հնարավոր չեղավ նշանակելու  համայնքային ծառայության պաշտոններում:  Տվյալ համայնքներում թափուր  կադրերի համալրման նպատակով հայտարարվել էին մրցույթներ, սակայն դրանք կայացել են ընդամենը 37 համայնքներում, իսկ գյուղական 41 համայքներում կադրերի դիմումների  բացակայության պատճառով աշխատակազմերի մրցույթներ չեն կայացել: Նմանատիպ խնդիր կար ոչ միայն Սյունիքի մարզում, այլեւ` հանրապետության գրեթե բոլոր սահմանամերձ փոքր համայնքներում:

«Ստեղծված իրավիճակի շտկման նպատակով «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքներում կատարվել են փոփոխություններ, որոնց արդյունքում հնարավոր եղավ ժամանակավորեպես` մինչեւ 2015թ.-ի հունվարի 1-ը, իջեցնել օրենքով սահմանված բարձրագույն կրթության եւ աշխատանքային ստաժի չափանիշները: Արդյունքում համալրվեցին այդ պաշտոնները, սակայն այն ունի ժամանակավոր բնույթ` մինչեւ 2015թ.-ի հունվարի 1-ը: Ներկայումս մարզում առկա է իջեցված չափանիշներով աշխատակազմի քարտուղարի 51 պաշտոն: Կատարված դիտարկումների արդյունքում պարզվել է, որ նշված պաշտոնները զբաղեցրած քարտուղարները քայլեր չեն ձեռնարկում բարձրագույն կրթություն ստանալու ուղղությամբ», – նշեց Սեյրան Ավետիսյանը եւ տեղեկացրեց, որ համապատասխան քայլեր չձեռնարկելու դեպքում` 2015թ.-ին կստեղծվի նույն իրավիճակը եւ նախորդ անգամվա պես  տվյալ անձինք կազատվեն զբաղեցրած պաշտոններից:

Երեւույթից խուսափելու համար պարոն Ավետիսյանը խորհուրդ տվեց համայնքների ղեկավարներին կադրերին հիշեցնելու բարձրագույն կրթություն ստանալու անհրաժեշտության մասին, հակառակ դեպքում` տվյալ պաշտոնների համար հեռանկարային կադրերի համալրման աշխատանքներ տանել:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31