Լրահոս
Օրվա լրահոսը

Ваши новости. «Հայաստանցի Մարիամի տխուր պատմությունը Ռուսաստանում»

Դեկտեմբեր 05,2012 19:02

Նովգորոդ երկրամասի երեխաների իրավունքների պաշտպան Ելենա Ֆիլինկովան «Վաշի նովոստի» թերթին պատմել է մի հայաստանցու տխուր ճակատագրի մասին:

2005թ. մայր և դուստր Իսկանդարյանները մեկնել էին Նովգորոդի երկրամասի Բոռովիչ քաղաք` մշտական բնակության:

2007թ անբուժելի հիվանդությամբ տառապող մայրը եկել էր Հայաստան, բայց այլևս չէր կարողացել հետ գնալ: Հայաստանում ծանոթները հեռախոսով են հաղորդել Մարիամին, որ մայրը մահացել է: Մահը հաստատող ոչ մի փաստաթուղթ նրան ոչ ոք չէր ուղարկել:

Մարիամը Ռուսաստանում բացի մորից ուրիշ ոչ մի ազգական չուներ: 16 տարեկանում նա լրիվ մենակ էր մնացել: Բացի այդ, 2009թ. նա երեխա է ունենում: Նրան տրամադրել էին հանրակացարան: Սակայն 2011թ. նա կրկին ոչ մի միջոց չի ունենում և’ հանրակացարանի վարձը մուծելու, և’ երեխային պահելու համար:

Մարիամը դիմել էր երեխաների իրավունքների պաշտպանության հանձնակատարին: Բարձրացվեց Մարիամին որբի կարգավիճակ տալու հարցը, չնայած Մարիամը փաստացի ծնողազուրկ էր, սակայն դա ապացուցելը հեշտ չէր: Հանձնակատարը հարցումներ էր ուղարկել ՌԴ արտաքին գործերի նախարարություն, Հայաստանի հյուպատոսություն և հավաքել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը մոր մահը ապացուցելու համար:

Անցած շաբաթ Բոռովիչի շրջանի դատարանը հաստատել է Մարիամի որբ լինելու փաստը: Այժմ նա արտահերթ բնակարան ստանալու իրավունք ունի:

Բացի այդ սոցիալական ծառայությունները օգնել են Մարիամին տեղավորվել լավ վարձատրվող աշխատանքի:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31