«Ֆորբսը» հրապարակել է 2012թ.-ին ամենաբարձր վարձատրվող երգիչների տասնյակը: Այս տարի նշված ցուցակը գլխավորում է ամերիկացի ռեփ ոճի կատարող Dr. Dre-ն, ով այս տարի վաստակել է շուրջ 100 միլիոն դոլար:
Անգլիական «Pink Floyd» ռոք բենդի համահիմնադիր Ռոջեր ՈՒոթերսը 88 միլիոնով զբաղեցնում է 2-րդ տեղը: Երգչի այս տարվա եկամուտների զգալի հատվածը ստացվել է շրջագայություններից:
3-րդ հորիզոնականում է Էլթոն Ջոնը: Վերջինիս ֆինանսական հաջողությունները կապված են Լաս Վեգասում կայացած նրա համերգներից:
Անգլիակամ փոփ-ռոք ժանրի կատարող «Take That» խմբի վերամիովորումը նրանց բերեց 69 միլիոն դոլար:
Bon Jovi-ն 6-րդ տեղում է: Նրա տարեկան եկամուտը հասավ շուրջ 60 միլիոնի:
Բրիթնի Սփիրսը 7-րդում է` իր վաստակած 58 միլիոն դոլարով:
Փոլ Մաքարթնիի այս տարվա համերգներից ստացված շահույթը բերեց նրան շուրջ 57 միլիոն դոլար և 8-րդ հորիզոնական:
Ամերիկացի քաունթրի ոճի երգչուհի Taylor Swift-ի եկամուտը նույնպես հասավ 57 միլիոնի: Երգչուհու կողմից այս տարի թողարկված նոր ձայնասկավառակը միայն առաջին շաբաթում վաճառվեց ավելի քան 1,2 միլիոն օրինակով:
Ընթացիկ տարվա ամենաբարձր վարձատրվող երգիչների լավագույն տասնյակը եզրափակում է կանադացի երգիչ Ջասթին Բիբերը, ում եկամուտն այս տարի գերազանցեց 55 միլիոն դոլարը: