Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպակա՞ն միություն, թե՞ Եվրասիական միություն

Դեկտեմբեր 05,2012 18:18

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանն այսօր  խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ կրկին հնչեցրեց Հայաստանի օրակարգում վերջերս թիվ 1-ը դարձած հարցը՝ Եվրոպակա՞ն միություն, թե՞ Եվրասիական միություն: Քոքոբելյանը հետաքրքրվեց՝ ի վերջո, ո՞ր միությանն անդամակցությունն է կարեւորում Հայաստանի Հանրապետությունը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով վերջին շրջանում հասցրեց աչքի ընկնել հակաեվրասիական իր պահվածքով,  նկատեց, որ Հայաստանն այդուհանդերձ ակտիվորեն աշխատելու է երկու տարբերակներում էլ, քանի որ կան բազմաթիվ հարցեր, որոնք քննարկելու համար որոշ պետություններ առաջադրում են  ընդհանուր միության շրջանակներում  աշխատել՝ հրաժարվելով երկկողմանի քննարկումներից:

Վարչապետը ընդգծեց, որ եվրասիական շրջանակներում Հայաստանի շփումները որեւէ կերպ չեն կարող սահմանափակել կամ ստվերել մեր երկրի եվրոպական նկրտումներին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31