Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս հիասթափեցնել տղամարդուն

Դեկտեմբեր 05,2012 17:57

Եթե դուք հոգնել եք որևէ տղամարդու հետապնդուներից, սակայն չեք կարողանում ազատվել նրանից, ապա հետևեք որոշ հնարքների, որոնց միջոցով կկարողանաք վանել նրան: Իսկ եթե հակառակը՝ ցանկանում եք հավերժ ձեր կողքին տեսնել այդ տղամարդուն, ապա կրկին հետևեք մեր խորհուրդներին, որոնց օգնությամբ կխուսափեք ճակատագրական սխալներից: Տղամարդուն վանելու միջոցներից մեկը նրան հիասթափեցնելն է: Սակայն ինչպես կարելի է հիասթափեցնել նրան, փորձեցինք ճշտել մեր անցկացրած հարցման ընթացքում, որին մասնակցել է 20 կին և 20 տղամարդ:
Լեդիների կողմից ամենաշատ առաջարկված միջոցները ներկայացնում ենք այստեղ.
.Տղամարդուն ուրիշների հետ համեմատելով, երեսով տալով, թե ինքը ինչեր է արել նրա համար:
.Չլսելով, հակաճառելով և անելով այն ամենը, ինչ իրեն է դուր գալիս և ինչ տհաճ է տղամարդուն:
.Ամենամեծ հարվածը հասցնելով՝անտեղի նրա մոր կամ ընտանիքի մասին վատը խոսելով:
Տղամարդկանց կողմից ամենաշատ թվարկված պատասխաներն են.
.Տղամարդկանց կարող է հիասթափեցնել անհարկի խանդը, նաև այն, որ կինը բղավում է նրա վրա, թելադրում է իր կանոնները:
.Անտեղի հարցեր տալը, անվերջ հեռախոսազանգերը, որոնց միջոցով կինը կարծես թե վերահսկում է նրան, նաև անընդհատ հարցնելը. «Սիրո՞ւմ ես չէ ինձ, ինձ հետ երջանի՞կ ես չէ, չե՞ս հոգնել, չէ՞, ինձանից»:
.Չհավատալը նրա ասածներին, ավելին՝ անընդհատ կշտամբելը և նրա արած քայլերին անուն դնելը կարող են հիասթափեցնել տղամարդուն:
«Եթե ցանկանում ես նյարդայնացնել տղամարդուն, անընդհատ փող կորզիր նրանից, եթե ձանձրացնել՝ տար քեզ հետ այդ գումարով գնումներ կատարելու, իսկ եթե քո ուզածը նրան հիասթափեցնելն է՝ նվաստացրու՝ասելով, որ նրա տված գումարը չնչին է,և թե ինչ տղամարդ է, որ չի կարողանում ապահովել քեզ, երբ դեռ միայն ընկերուհին ես, ապա ին՞չ կլինի ամուսնանալուց հետո»,-ասում է 24-ամյա Սոֆյան: Իսկ 28-ամյա Գոռն ասում է. «Տղամարդուն հիասթափեցնելու համար բավական է միաժամանակ խոսել տարբեր տղաների հետ: Ես կասեի՝ գարշելի է նաև, երբ կինը տղամարդու հետ հանդիպման ժամանակ աչքերով ուտում է այլոց»:
Վերջերս բրիտանացի գիտնականներն այս թեմայով անցկացրել էին հետազոտություն: Արդյունքում պարզվել է, որ տղամարդուն ամենից շատ կարող է հիասթափեցնել
կնոջ կողմից հնչած ոչ պատշաճ արտահայտություններն ու հայհոյանքները:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31