Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանը մասնակցել է զորամասերի նորակառույց շինությունների բացման արարողությանը

Դեկտեմբեր 05,2012 17:49

Զինծառայողների ծառայողական և սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման, սպաների և նրանց ընտանիքների  բնակավորման խնդիրները մշտապես գտնվում են  պաշտպանության նախարարության հոգածության ներքո: Ազգային բանակի զորամասերում տարեցտարի ավելանում են նորակառույց շինությունները, իսկ ՊՆ պատվերով կառուցված բազմաբնակարան շենքերում ծառայողական բնակտարածքներով են ապահովվում նորանոր սպայական  ընտանիքներ:

Սեյրան Օհանյանն այսօր մասնակցել է 5-րդ բանակային զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի նորակառույց մեծ ճաշարանի բացման հանդիսավոր արարողությանը: Ծանոթանալով նորակառույց շինության պայմաններին և իր գոհունակությունը հայտնելով կատարված աշխատանքից՝ նախարարը նշել է, որ «Առաջնագծում ծառայող և մարտական հերթապահություն իրականացնող զինվորները արժանի են նման պայմաններ ունենալուն»:

Պաշտպանության նախարարը մասնակցել է նաև ՀՀ ՊՆ N զորամասի շտաբի և հակաօդային պաշտպանության հռթիռահրետանային դիվիզիոններից մեկի զորանոցի բացման արարողությանը:  Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը, այլ բարձրաստիճան հյուրեր:

Կատարված որակյալ աշխատանքի արդյունքում դիվիզիոնը այսօր արդեն ապահովված է հակաօդային պաշտպանության զորամասերին հարիր բոլոր անհրաժեշտ պարագաներով: Դասասենյակներն ու զորանոցները համալրված են անհրաժեշտ  գույքով, հիմնովին նորակառույց ճաշարանը ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով, կաթսաներով և սառնարաններով:

Շնորհավորելով դիվիզիոնի զինծառայողներին` Սեյրան Օհանյանը նշել է,  որ պաշտպանության նախարարությունը այսուհետ ևս, իր ուժերի ներածին չափով, անելու է  հնարավորը երկրի պաշտպանությունն իրականացնող սպաներին ծառայողական արժանավայել պայմաններով ապահովելու համար:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նկատել է նաև, որ շինությունների բացումը խթան կհանդիսանա եկող ուսումնական տարում դիվիզիոնի առջև դրված խնդիրներն առավել բարեխիղճ, նպատակասլաց և հետևողականորեն կատարելու համար: Սեյրան Օհանյանը հորդորել է չմոռանալ նաև, որ յուրաքանչյուր զինվորի անհատական պատրաստությունից, նրա գիտելիքներից և մասնագիտական հմտություններից է կախված ամբողջ Զինված ուժերի մարտունակությունը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ 
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31