Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ուսանողական խորհրդի կողմից անցկացվող «Ուսանողական աշուն» ամենամյա միջոցառման այս տարվա հաղթողը Կառավարման ֆակուլտետն է: Վերջինիս ուսանողները իրենց տեսանյութերից մեկում ներկայացրել են ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի նմանակումը:
Ֆոտոլրագրողին նմանակողը Կառավարման ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Արման Հարությունյանն է: Նա ասում է, որ դժվար էր նմանակումը, որովհետև, «Շամշյան չեն դառնում, Շամշյան ծնվում են». «Չեմ վախենում, որ Գագիկ Շամշյանը ինձ վնաս կտա, քանի որ իրան անձնական վիրավորանք չեմ հասցրել, ուղղակի իրա կերպարը օգտագործել ենք КВН-ը հետաքրքիր դարձնելու համար: Մեր ազգին պահողը, իրար հետ միացնողը` Շամշյանն ա ու Ուսանողական Խորհուրդը»:
Արամ Արարատյան