Լրահոս
Օրվա լրահոսը

Hurriyet Daily News. «Էմինե Էրդողան. դաուն համախտանիշով հիվանդները դրախտ են գնում»

Դեկտեմբեր 05,2012 17:38

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կինը` Էմինե Էրդողանը, երեկ մասնակցում էր դաուն համախտանիշով հիվանդների համար կազմակերպված միջոցառմանը: Գրում է «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթը` հղում անելով «Ռադիկալ»-ին:

Էմինե Էրդողանը լրագրողներին պատմել է, որ նա դաուն համախտանիշով հիվանդ ազգական ուներ. «Ես դաուն համախտանիշով հիվանդ մոտ ազգական ունեի, նրա անունն էր Հայրեթթին: Նա մեր ընտանիքի թալիսմանն էր: Մենք շատ էինք սիրում նրան: Վարչապետն էլ էր շատ սիրում նրան: Նա մահացավ մի քանի տարի առաջ», ասել է նա և ավելացրել,- «Ես կուզեի, որ բոլոր հաշմանդամները դաուն համախտանիշ ունենային: Քանի որ, եթե չեմ սխալվում, Ըստ իսլամի նրանք բոլորը ուղիղ դրախտ են գնալու մահվանից հետո: Հույս ունեմ մենք էլ կգնանք դրախտ նրանց սիրելու համար»:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31