Դեկտեմբերի 4-ին ժամը 19:00-ի սահմաններում Պաշտպանի 116 թեժ գծին ահազանգել է Արմենի մայրն ու հայտնել, որ Արմենն առավոտյան ժամը 10:00-ից գտնվում է ոստիկանության Քանաքեռ–Զեյթուն բաժնում, որտեղ իրեն իր որդու մասին ոչ մի տեղեկությունչեն հայտնում:
Պաշտպանի արագ արձագանքման բաժնի աշխատակիցներին Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպեր գծով տեղակալ Ն. Սիմոնյանը հայտնել է, որ Արմեն Մելքոնյանը որպես վկա է կանչվել ոստիկանություն և նրան մինչև երեկոյան ժամը 22:00-նբաց կթողնեն, սակայն Արմենի հետ առանձնազրույցի ընթացքում պարզվել է, որ նրան կարգավիճակի վերաբերյալ ոչինչ չեն հայտնել:
Ժամը 22:00-ին մեր աշխատակիցները զանգահարել են օպեր գծով տեղակալին, վերջինս հայտնել է, որ Արմենին արդեն բաց են թողել:
Սակայն, ինչպես հետո պարզվեց, դա իրականությանը չէր համապատասխանում։ Արագ արձագանքման խմբի երկրորդ այցից հետո միայն Արմեն Մելքոնյանը վերադարձավ տուն։ Այսօր Արմենը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում դիմում ներկայացրեց նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության դեմ։
Կարդացեք նաև
Պատմության բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ այցելելով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ֆեյսբուքյան էջը:
Պաշտպանի աշխատակազմ