Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

The Armenian Weekly. Հայ կանանց թրաֆիքինգ. Մեղավորը իշխանությունն է

Դեկտեմբեր 05,2012 16:58

Յոթ տարի առաջ Պարսից ծոցում հայ կանանց թրաֆիքինգի մասին Արա Մանուկյանի բացահայտումները բավական չէին: Կասկած չկա, որ այս երևույթը մինչև հիմա շարունակվում է: Գրում է «Արմենիան Ուիքլի» թերթը:

Հրապարակման հեղինակը գրում է, որ մի պատմություն է լսել` մեկը գնացել էր իր հայրենիք` հյուսիսային Իրան: Ճաշի ժամանակ նրան հպարտությամբ պատմել են, որ իրենք Հայաստանից հարսնացու ունեն, այն էլ մեկի փոխարեն երկուսը: Նրանք ասել են, որ ահագին գումար են վճարել կանանց ձեռք բերելու համար:

Հեղինակը, այս ամենում մեղադրելով ՀՀ կառավարությանը, գրում է. «Հայաստանի իշխանությունները պետք է գործեն ինչպես իշխանություններ և ոչ թե որպես գողերի, թալանչիների, գազազած քոչվորների մի խումբ»:

Վերջում նա առաջարկում է ճնշել կառավարությանը, որպեսզի պատասխանատվությամբ գործեն, կամ ձմռանը սպասվող նախագահական ընտրությունների ժամանակ նպաստենք, որպեսզի արմատական փոփոխություններ տեղի ունենան իշխանական համակարգում:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ 

 

 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31