Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սիրիահայերի հանդիպում-խորհրդակցություն գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների հետ (Տեսանյութ)

Դեկտեմբեր 05,2012 16:52

ՀՀ սփյուռքի նախարարությունը պարբերաբար կազմակերպում է հանդիպում-խորհրդակցություններ Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու ցանկություն ունեցող սիրիահայերին անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն ապահովելու նպատակով:

Դեկտեմբերի 5-ին գյուղատնտեսության ոլորտով հետաքրքրվող սիրիահայերը հնարավորություն ունեցան Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի վերաբերյալ  պարզաբանումներ ստանալ  ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանից:

Գյուղատնտեսության նախարարը տեղեկացրեց, որ Հայաստանի Հանրապետության նախագահը  գյուղատնտեսությունը գերակա ուղղություն է հայտարարել, մշակվում ու իրականացվում են  ոլորտի զարգացմանը նպաստող բազմաթիվ ծրագրեր: Ուսումնասիրվում և ներդրվում  է համաշխարհային փորձը, բերքատվության արդյունավետությունը ապահովելու նպատակով վերանայվում ու կատարելագործվում են տեխնոլոգիաները: Գյուղնախարարի խոսքով  գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն են ուղղված  ցածր տոկոսադրույքով վարկային ծրագրերի ներդրումը, ներկրված գյուղատնտեսական պարագաների ու տեխնիկայի ներմուծման դեպքում ԱԱՀ-ից ազատումը: Նախարարը հավաստիացրեց, որ սիրիահայերի կողմից գյուղատնտեսական գործունեություն ծավալելու հստակ որոշման պարագայում պետությունը կօժանդակի կազմակերպության գրանցման, տարածքի որոնման, անհրաժեշտ խորհրդատվության, բիզնեսի ուղղորդման հարցում:

Այնուհետև  ՀՀ սփյուռքի և գյուղատնտեսության նախարարները պատասխանեցին սիրիահայերին հուզող հարցերին:

Հանդիպմանը ներկա էին նաև  Հայկական բերքի առաջմղման (ՀԲԱ) կենտրոնի ներկայացուցիչները, ովքեր ներկայացրեցին Հայաստանում ջերմոցային տնտեսությունների զարգացման, խաղողի քիշմիշ տեսակի այգիների հիմնման  ծրագրերը: Այնուհետև պատասխանեցին  սիրիահայերի հարցերին, որոնք  վերաբերում էին  ջերմոցային գործունեություն սկսելու դեպքում վարկերի ստացման հնարավորություններին,  Հայաստան ագրոտեխնիկա ներմուծելու առանձնահատկություններին: Խորհրդակցության մասնակիցները պարզաբանումներ ստացան  հակակարկտային տեխնիկայի  կիրառման և գյուղատնտեսության ոլորտի հնարավոր ռիսկերի վերաբերյալ:

Հանդիպման ավարտին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունեց սիրիահայերի Հայաստանում հաստատվելու և գյուղատնտեսության զարգացմանը մասնակցելու որոշումը: Նախարարը շնորհակալություն հայտնեց ՀՀ գյուտաղտնեսության նախարարին՝ անհրաժեշտ մասնագիտական պարզաբանումների համար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31