Լրահոս
Օրվա լրահոսը

Հունգարիան Ադրբեջանից մեծ ակնկալիքներ ունի

Դեկտեմբեր 05,2012 16:49

Հունգարիան Ադրբեջանին համարում է Եվրոպայի էներգետիկ անվտանգության երաշխավոր։ Այդ մասին այսօր Բաքվում հայտարարել է Հունգարիայի վարչապետի գրասենյակի պետքարտուղար, հունգարա – ադրբեջանական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի համանախագահ Պետեր Սիյարտոն։

«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` Սիյարտոն լրագրողների հետ զրույցում ասել է, որ հունգարական կողմը շահագրգռված է Nabucco գազատարի նախագծի իրականացմամբ եւ այդ խողովակաշարով ադրբեջանական գազի` Կենտրոնական Եվրոպա առաքմամբ։

Միաժամանակ, նա նշել է, որ էներգետիկ մեկ այլ` AGRI (Azerbaijan-Georgia-Romania Interconnector) նախագծի զարգացումը «այնքան արագ տեմպերով չի ընթանում, որքան ակնկալվում էր»։

AGRI ծրագրին, որով նախատեսվում է սեղմված գազը Ադրբեջանից Վրաստանի տարածքով տեղափոխել Ռումինիա, այս փուլում մասնակցում է չորս պետություն` Վրաստանը, Ռումինիան, Հունգարիան եւ Ադրբեջանը։ Այստեղ դեռեւս հստակեցված չէ նույնիսկ պահանջվող ներդրումների ծավալը։

«Տվյալ նախագծի իրականացման տեմպերի արագացումը կախված է անմիջականորեն մասնակից երկրներից», – ընդգծել է Պետեր Սիյարտոն։

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են նաեւ, որ այսօր Բաքվում հունգարա – ադրբեջանական գործարար հանդիպում է անցկացվում։

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31